Porsche Taycan
Գնել նոր կամ շահագործված ավտոմեքենա:

Այս պահին մենք չենք կարողանում գտնել համապատասխան Porsche։
Ձեզ համար իդեալական Porsche գտնելու համար խորհուրդ ենք տալիս հետևյալ քայլերից մեկը.
Մուտք գործեք՝ Ձեր որոնումը պահպանելու և էլփոստով ծանուցումներ ստանալու համար։
Porsche ID ունենալու առավելությունները. Ստացեք ծանուցումներ էլեկտրոնային փոստով՝ նոր արդյունքների առկայության մասին Մուտք գործեք Ձեր որոնման պատմություն և շարունակեք որոնումը ցանկացած ժամանակ և ցանկացած սարքից * Ձեր սիրելի Porsche-ն հասանելի է ցանկացած ժամանակ և ցանկացած սարքից։
"## Porsche Taycan` առաջին ամբողջովին էլեկտրական Porsche-ը
Porsche Taycan-ը ճանապարհ է հարթում դեպի ապագա։ Այն առաջին ամբողջությամբ էլեկտրական Porsche-ն է՝ հիմնված Mission E կոնցեպտի վրա։ Մոդելի նախատիպն առաջին անգամ ներկայացվել է 2015 թվականին, իսկ հանրությանը հասանելի է դարձել 2019 թվականից։
Porsche Taycan-ը կատարյալ ընտրություն է նրանց համար, ովքեր ցանկանում են վայելել առանց արտանետումների վարելու հաճույքը:
Չնայած մոդելը երկար ժամանակ չէ, ինչ շուկայում է, արդեն հասանելի է նաև առավել հասանելի տարբերակով՝ շահագործված վիճակում:
Porsche Taycan մոդելներ
Դուք ընդամենը մեկ քայլ եք հեռու Ձեր երազանքների Porsche Taycan-ից։ Օգտագործելով Porsche Finder-ը որպես անձնական նավիգացիոն գործիք՝ ուսումնասիրեք, համեմատեք և գտեք Ձեր նախասիրություններին ամենահարմար Porsche Taycan-ը Porsche Centre Yerevan ավտոսրահում: Ձեր ընտրությունը պարզապես չի սահմանափակվում տարբեր մոդելներով։ Կարող եք ընտրել տարբեր դիզայններ, շարժիչի տեսակ և հզորություն, թափքի տեսակ և ավելին։
Porsche-ի բոլոր դիլերներն առաջարկում են ինչպես նոր, այնպես էլ նախկինում շահագործված ավտմեքենաներ, օրինակ՝ Porsche Taycan Turbo S կամ Porsche Taycan Cross Turismo:
Մոդելի համար հասանելի է նաև թեստ-դրայվը, որ կարող եք ամրագրել անմիջապես կայքում։ Իսկ եթե արդեն կողմնորոշվել եք մոդելի ընտրության հարցում, մոտեցեք դիլերի ավտոսրահ և պատվիրեք Ձեր ապագա Porsche Taycan-ը՝ կատարելով կանխավճար։
Porsche Taycan-ի որոշ հայտնի մոդելներ"