Porsche Cayenne
Գնել նոր կամ շահագործված ավտոմեքենա:

Cayenne
Դասավորել ըստ՝
ԱռաջարկվողՎերջերս ավելացված է պահեստումԳին՝ ցածրից բարձրԳին՝ բարձրից ցածրՎազք՝ ցածրից բարձր
Porsche Lineup

Այս պահին մենք չենք կարողանում գտնել համապատասխան Porsche։

Ձեզ համար իդեալական Porsche գտնելու համար խորհուրդ ենք տալիս հետևյալ քայլերից մեկը.

Մուտք գործեք՝ Ձեր որոնումը պահպանելու և էլփոստով ծանուցումներ ստանալու համար։

Porsche ID հաշիվը թույլ է տալիս ստանալ ձեր որոնման չափանիշներին համապատասխանող նոր արդյունքներ և շարունակել որոնումը ցանկացած պահի և ցանկացած սարքի վրա: Մուտք գործեք ձեր Porsche ID կամ ստեղծեք նորը ընդամենը մի քանի քայլով:

Porsche ID ունենալու առավելությունները. Ստացեք ծանուցումներ էլեկտրոնային փոստով՝ նոր արդյունքների առկայության մասին Մուտք գործեք Ձեր որոնման պատմություն և շարունակեք որոնումը ցանկացած ժամանակ և ցանկացած սարքից * Ձեր սիրելի Porsche-ն հասանելի է ցանկացած ժամանակ և ցանկացած սարքից։

Մուտք գործելՉեղարկել

Porsche Cayenne՝ ընդարձակ սպորտային մեքենա
Մինչ 2002 թվականը Porsche-ը ներկայանում էր բացառապես սպորտային մոդելներով։ Իրավիճակը փոխեց Porsche Cayenne-ը՝ առաջին ժամանակակից ամենագնացը Porsche մոդելային շարքում:
2019 թվականից այս շքեղ մոդելը հասանելի է նաև որպես Coupe տարբերակ՝ հիմնված երրորդ սերնդի վրա։
Մոդելի եզակի առանձնահատկությունները ներառում են տիպիկ ամենագնացին բնորոշ հատկանիշներ՝ ընդարձակ տարածք՝ մինչև 5 նստատեղով և բարձր մակարդակի հարմարավետություն:
Ամենագնացը գրավում է նաև սպորտային առանձնահատկություններով, ինչպիսիք են՝ շքեղ ինտերիեր և լիաքարշակ վարելու հաճույք:
Ընդ որում, սա հավասարապես վերաբերում է և՛ նոր, և՛ շահագործված Porsche Cayenne մոդելներին։
Հասանելի է նաև մոդելի հիբրիդային տարբերակ, որ հնարավորություն է տալիս վայելել Porsche վարելու հաճույքը՝ միաժամանակ խնայելով վառելիքի ծախսը: Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է գնել Porsche Cayenne, ունի ընտրության մի շարք տարբերակներ: Շահագործված Cayenne-ը սովորաբար ավելի մատչելի է, քան նոր մեքենան:

Porsche Cayenne մոդելներ
Cayenne-ի մոդելների լայն տեսականին կարող եք բացահայտել հեշտ և արագ՝ Porsche Finder-ի միջոցով: Համեմատեք, ուսումնասիրեք և ընտրեք այն մոդելը, որն առավելագույնս համապատասխանում է Ձեր պահանջներին։
Առկա են մի շարք տարբեր ընտրանքներ՝ սկսած շարժիչից և PS-տարբերակներից, մինչև ավտոմատ և մեխանիկական փոխանցումատուփ, հետևի քարշակով և լիաքարշակ տարբերակներ:
Porsche-ի բոլոր դիլերներն առաջարկում են ինչպես նոր, այնպես էլ շահագործված մոդելներ, օրինակ՝ շահագործված Porsche Cayenne դիզելային, Porsche Cayenne GTS կամ Porsche Cayenne Turbo:
Եթե ուզում եք վերջնականապես համոզվել, որ Porsche Cayenne-ը համապատասխան է Ձեզ, կարող եք ամրագրել թեստ-դրայվ։ Իսկ եթե արդեն հստակ որոշել եք և ընտրել եք Ձեր նախընտրելի տարբերակը, այցելեք Porsche Center Yerevan և պատվիրեք նոր կամ շահագործված մոդել՝ կատարելով կանխավճար:

Porsche Cayenne որոշ հայտնի մոդելներ"