Porsche 911. սպորտային ոճի և կատարողականության խորհրդանիշ
Porsche 911-ը իսկական սպորտային ավտոմեքենա է, որ երկար ժամանակ համարվում է կուլտային մոդել: Առաջին տարբերակը ներկայացվել է Մայնի Ֆրանկֆուրտում 1963 թվականի IAA ցուցահանդեսում: Այսօր անհնար է պատկերացնել փողոցներն առանց լեգենդար Porsche 911-ի։
1974 թվականին մոդելն առաջին անգամ համալրվեց տուրբոմղիչով ՝ ներկայանալով որպես մինչ օրս հազարավոր ավտոսիրողների սրտեր գրաված Porsche 911 Turbo։
Porsche 911-ը հիմնականում ներկայացված է հետևի քարշակ համակարգով: 1989-1993 թվականներին Porsche-ն նաև ստեղծեց լիաքարշակ մեքենա իր 964 մոդելով, որը հետագայում փոխարինվեց Porsche 993-ով։ Շահագործված Porsche 911 մոդելների արժեքներն առավել հասանելի են:
Porsche 911 մոդելային շարքը
Օգտվեք Porsche Finder-ից և բացահայտեք 911-ի հայտնի մոդելների տպավորիչ տեսականին՝ ներկայացված Porsche-ի պաշտոն ական դիլլերների ավտոսրահներում: Գործիքի միջոցով կարող եք համեմատել, ուսումնասիրել և գտնել հենց այն մոդելը, որն ամենահարմարն է Ձեզ։
Կա ֆունկցիաների ընտրության լայն հնարավորություն՝ շարժիչի տեսակ և ձիաուժերի տարբերակներ, ավտոմատ և մեխանիկական փոխանցման տուփ, հետևի և լիաքարշակ համակարգեր։ Տարբերակները բազմակողմանի են և թույլ են տալիս ընտրել Ձեր նախասիրություններին առավելագույնս համապատասխան տարբերակ։
Porsche-ի դիլերական կենտրոնում ներկայացված են ոչ միայն նոր, այլև առավել հասանելի՝ շահագործված 911 մոդելներ, օրինակ՝ շահագործված Porsche 911 Convertible կամ Porsche 911 GT3 RS-ը։
Նախքան գնումը կարող եք ունենալ 911 վարելու ռեալ փորձ։ Պարզապես ամրագրեք թեստ-դրայվ՝ առանց որևէ պարտավորության։ Իսկ նրանք, ովքեր արդեն վստահ են իրենց որոշման մեջ, կարող են ամրագրել և կանխավճար կատարել իրենց նոր կամ շահագործված 911-ի համար Porsche Centre Yerevan-ում։
Porsche 911 որոշ հայտնի մոդելներ